Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը մտադիր է դադարեցնել Պաղեստինի դրամական հատկացումները (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հունվար 04,2018 16:25

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել պաղեստինցիներին միլիոնավոր դոլարների հատկացումները՝ նրանց մեղադրելով Իսրայելի հետ խաղաղության բանակցություններից հրաժարվելու մեջ։

Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է, որ Երուսաղեմի հարցը բանակցությունների սեղանին դրված չի լինելու եւ ավելացրել, թե «քանի որ պաղեստինցիները չեն ցանկանում շարունակել բանակցային գործընթացը, ապա ի՞նչ կարիք կա հսկայական գումարներ հատկացնել նրանց»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է դադարեցնի Պաղեստինին տրամադրվող մարդասիրական օգնությունը:

«Կարծում եմ, որ նախագահը մասնավորապես ասել է, թե չի ցանկանում հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել, կամ մտադիր է դադարեցնել պաղեստինցիներին տրամադրվող օգնությունը, քանի դեռ նրանք չեն չհամաձայնել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բանաձևը ոչ մի կերպ չօգնեց իրավիճակին, իսկ մենք փորձում ենք նպաստել խաղաղության գործընթացին: Այլապես զիջումների նախագահը չի գնա»:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է մնացել բանակցություններից՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո:

Նախորդ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ քվեարկեց ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը անվավեր համարելու օգտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031