Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Հունվար 08,2018 11:57

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների  մասին:

Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է: Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:

Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր:

«Կարծում եմ 1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031