Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանին պահում են սառնամանիքում. ահազանգում է փաստաբանը

Հունվար 08,2018 20:33

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին ահազանգում է նրան այսօր այցելած փաստաբան Արա Ղարագյոզյանը: Արայիկ Խանդոյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է:

Արա Ղարագյոզյանն Aravot.am-ին պատմեց, որ իր պաշտպանյալին այցելելիս շատ է զարմացել. «Շատ թույլ է զգում իրեն, հիմնականում չի բողոքում, բայց առաջին հայացքից էլ երեւում է վիճակը: Այդպիսի առողջական խնդիրներ ունենալով հանդերձ էլ պատժախցում է պահվում ու նման սառնամանիք պայմաններում: Զարմացա, որ գլխարկով, երկու սվիտերով, բաճկոնով նստած էր»:

Այսօր Խանդոյանին այցելել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Արայիկ Խանդոյանն, ըստ նրա փաստաբանի, գանգատվել է, որ գլխացավ, ոտքերի ցավ, գլխապտույտ ունի. «Բժիշկը գալիս, միայն ճնշումն է չափում, գնում, այլ գործողություններ չի անում: Այդ վիճակով էլ նրան տասը օր պահել են»:

Անդրադառնալով Նուբարաշեն ՔԿՀ-ի հաղորդագրությանը, թե ալկոհոլ են հայտնաբերել Խանդոյանի մոտից, Արա Ղարագյոզյանն ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա, արհեստական փորձում են խեղաթյուրել իրականությունը, որ որպես վատ կերպար ցույց տան նրան հասարակությանը»:

Արայիկ Խանդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց տեղափոխվելուց հետո դեկտեմբերի 29-ին հացադուլ էր հայտարարել՝ իր տեղափոխման պահանջով: Նա պահանջում է նաեւ շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ դեկտեմբերի 21-ից:

Արփինե ՍիՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031