Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

Հունվար 09,2018 12:18

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017թ. ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում արձանագրված մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքում ներկայացված են 2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց կողմից: 1 դեպք լուսաբանվել է միայն լրատվամիջոցներով: 2017-ին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 38 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել արձանագրված դեպքերից 22-ը: 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը: Վերջին 7 տարիների կտրվածքով ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 2014 և 2015 թթ.-ին, իսկ 2016-ին ու 2017-ին կտրուկ աճել է:

Վիճակագրական այլ տվյալներ և դեպքերի մանրամասն նկարագրությունները ներկայացված են ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031