Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանից Հայաստան է արտաքսվել «ստվերային» գործարար

Հունվար 09,2018 20:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուսաստանից արտաքսել են ծագումով Հայաստանից «ստվերային» գործարարի, որի անունը չի հաղորդվում: Նշվում է, որ նա եղել է մաքսանենգային գործունեության կազմակերպիչ:

Ծնունդով երևանցի տղամարդը 2016թ. փորձել է կազմակերպել «ստվերային» բիզնես: Այդ նպատակով նա փորձել է համոզել սահմանապահին, որպեսզի վերջինս գումարի դիմաց աչք փակի ծխախոտի խոշոր խմբաքանակի վրա:

Սակայն դա նրան չի հաջողվել. տղամարդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ «կաշառք տալու» հոդվածով: Դատարանը նրան դատապարտել է մեկումես տարվա ազատազրկման:

Երբ պատժաժամկետը լրացել է, տղամարդն արտաքսվել է Հայաստան, և նրա մուտքը Ռուսաստան 8 տարով արգելվել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: