Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցում մահացավ նաև երկրորդ ճանապարհային ոստիկանը. (Տեսանյութ)

Հունվար 09,2018 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է,  իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Հունվարի 9-ին մահացավ նաեւ Խաչիկ Գասպարյանը:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: