Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղէմի Քաղաքապետը Այցելած Է Հայոց Պատրիարքարան. «Եռագույն»

Հունվար 18,2018 10:43

«Եռագույն». Յունուար 16-ին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով Երուսաղէմի քաղաքապետ Նիր Պարկատը այցելած է Հայոց Պատրիարքարան եւ հանդիպում ունեցած Երուսաղէմի Հայոց պատրիարք ամենապատիւ Տէր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանի հետ:

Հանդիպման ընթացքին քաղաքապետը տեղեկացած է Հայոց Պատրիարքի մտահոգութիւններու եւ ապագայ ծրագիրներու մասին: Սրբազան Հայրը խօսած է Սուրբ Փրկիչ եւ Սուրբ Յակոբ եկեղեցիներու գմբէթներու նորոգութեան, Կարապետ Եպիսկոպոսի արտի վրայ յարկաբաժին կառուցելու, Փիլիպպոսի աղբիւրի հայկական հողի վրայ բացօթեայ խորան կառուցելու, դէպի Ակեղդամա տարին մէկ անգամ ուխտագնացութիւն կազմակերպելու եւ շարք մը այլ հարցերու շուրջ, կը հաղորդէ «Հորիզոն»-ը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031