Լրահոս
Օրվա լրահոսը

«74 բժիշկների հետ զորակոչվելը, պայմանավորված իր մասնագիտությամբ, էական չէ»

Հունիս 22,2026 13:00 Share

Կարծես «այլընտրանքային ծառայող» տերﬕնն արդեն հարգանքի արժանի չէ

Սահմանադրական դատարան դիմածը նշել էր, որ «Դատարանները, այդ թվում նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը, որը իրավունքի զարգացման խնդիր չի տեսել, գտել են, որ էական չէ, որ բժիշկը զորակոչվել է իր մասնագիտությամբ պայմանավորված, բայց աշխատում է, որպես խնամատար-սանիտար, խնդիր չեն տեսել նրա կրոնի հիմքով ազատության ծավալի, նրա արժանապատվության հետ։ Վիճարկվող նորմը չեն ﬔկնաբանել ՀՀ Սահմանադրության, ՄԻԵԿ և այլ ﬕջազգային ակտերի ներքո, ինչի հետևանքով խտրական վերաբերմունք են դրսևորել դիմողի նկատմամբ, խտրականություն ուղղակի դիտավորությամբ, քանի որ սահմանադրական և ﬕջազգային նորﬔրը գործում են անﬕջականորեն, սակայն կարծես «այլընտրանքային ծառայող» տերﬕնն արդեն հարգանքի արժանի չէ, հետևաբար չեն էլ փորձել ուսուﬓասիրել այլընտրանքային ծառայության էությունը, դրա դերն ու նշանակությունը ՀՀ հասարակական կյանքում:

Նորայր Սիմոնյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Մարո Խաչատուրյան) Սահմանադրական դատարան ներկայացրած իր անհատական դիմումում խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 5-րդ, 23-րդ, 29-րդ, 41-րդ, 78-79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Այլընտրանքային ծառայության 2 մասին» ՀՀ օրենքի 8.1.-րդ հոդվածն այնքանով, որքանով չի ամրագրում այլընտրանքային ծառայության ուղարկվող անձի մասնագիտացման նշման պահանջ եզրակացության ﬔջ»:

Նշեմ, որ Սիմոնյանը դիմել էր մինչ այդ ՀՀ վարչական դատարան, 26.12.2018 թ. դիմումի հիման վրա այլընտրանքային ծառայության վարույթ չհարուցելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: 2021թ. հունվարի 25-ի դատարան մուտքագրված գրությամբ հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ Նորայր Սիմոնյանը նշանակվել է այլընտրանքային ծառայության:
ՀՀ արդարադատության նախարարի 06.02.2020թ. թիվ 41 հրամանով Ն. Սիմոնյանը «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշանակվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության:

ՀՀ վարչական դատարանն արձանագրել էր, որ այս գործով վեճի առարկա է հանդիսանում հայցվոր Ն. Սիմոնյանի կողմից այլընտրանքային ծառայության վարույթ հարուցելու դիմումի մերժման գործողության ոչ իրավաչափությունը, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարի 06.02.2020 թ. թիվ 41 հրամանով Ն. Սիմոնյանը «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշանակվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության, որպիսի պայմաններում առարկայազրկվում է պատասխանողի կողմից հայցվորին այլընտրանքային ծառայության նշանակելու վարույթ հարուցելու գործողության իրավաչափության պարզումն, ինչի արդյունքում դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման:

Ըստ ՍԴ դիմումի. «ՀՀ վարչական դատարանն օրենքը ﬔկնաբանել է տառացի, քանի որ վիճարկվող օրենքում ուղղակիորեն նշված չէ, որ եզրակացության ﬔջ նշվում է ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ-ը, պաշտոնը և այլ հմտություններ։ Նման ﬔկնաբանությունը չի համապատասխանում սահմանադրական նորﬔրին և հատկապես Սահմանադրության 41-րդ հոդվածի համաչափության կանոնին և զինվորական ծառայության և այլընտրանքային ծառայության փոխարինման համարժեքությանը։ Նման ﬔկնաբանությունը չի համապատասխանում նաև… իրավական ակտերին և հատկապես «Պարտադիր զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարվելու վերաբերյալ» ԵԽ ՆԿ թիվ R(87)8 հանձնարարականի պահանջներին՝ կապված զինվորական ծառայողների և այլընտրանքային ծառայողների սոցիալական իրավունքների հավասարությանը, այլընտրանքային ծառայության ոչ պատժիչ բնոյթին և այլընտրանքային ծառայողի արժանապատվության հարգմանը։ Նման ﬔկնաբանությունը խտրականություն է, քանի որ դատարանն ուղղակիորեն նշել է, որ այլ 74 բժիշկների հետ զորակոչվելը, պայմանավորված իր մասնագիտությամբ, էական չէ, քանի որ այն պահից սկսած, երբ Նորայր Սիմոնյանը դիﬔլ է ծառայության փոխարինման համար, կորցրել է իր մասնագիտթյամբ իր պետությանը օգտակար լինելու իրավունքը և արժեզրկվել ՀՀ-ի համար որպես մասնագետ»։

ՍԴԴԿՈ-53 որոշմամբ մերժվեց գործի քննությունը։ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2025թ. սեպտեմբերի 25-ից և ավարտվել 2026 թվականի մարտի 25-ին: Մինչդեռ սույն անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թ. ապրիլի 15-ին, Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թ. ապրիլի 17-ին: Հետևաբար,  այս գործով լրացել է Սահմանադրական դատարան դիﬔլու համար սահմանված վեցամսյա ժամկետը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել