Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը որոշել գնալ Արցախ. մեկնաբանում է Թեւան Պողոսյանը (Տեսանյութ)

Հունվար 24,2018 19:21

ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելով նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանը նպատակ է հետապնդում կայունություն պահպանել: Կարծում է նա ավելի ընկալելի թեկնածու է եւ չի առաջացնում «հանրային ձգվածություններ»:

Ասում է` ՀՀԿ-ն իր ներսից ում թեկնածությունն էլ փորձեր առաջադրել, խնդիրներ կառաջանային հենց հանրային ընկալումների մակարդակում: Բայց, կարծում է, այս առաջադրումը նաեւ նոր հնարավորություններ է տալիս երկրին:

Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին`ու՞մ է հակակշռելու Արմեն Սարգսյանն իշխանությունում, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Անհատների հակակշռելու խնդիր չէ: ՀՀԿ-ն կարծես ունի բոլոր հնարավորություններն`ամեն տեղ դա ինքնըստինքյան անելու»:

Արդյո՞ք այս նշանակում-ընտրությունը կլինի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու սկիզբ: Ասում է, Սերժ Սարգսյանը միշտ էլ կարողացել է բալանսավորել: «Ու եթե այս նշանակմամբ Սերժ Սարգսյանը հավասարակշռելու է պրոռուսական կառավարությունը`լավ է: Բայց սրանով պետք չէ ուրախանալ: Մենք պետք է ուրախանանք նրանից, որ ունենանք պրոհայկական կառավարություն եւ պրոհայկական նախագահ եւ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանն ավելի լավ դիրքերում լինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք`իր կարծիքով ի՞նչ անդրադարձներ կունենա այս նշանակում-ընտրությունը Արցախի խնդրի հետագա զարգացումների վրա, քանի որ Արմեն Սարգսյանն իր օրակարգը թելադրելով`ասաց, որ պատրաստվում է հանդիպել նաեւ Արցախի իշխանությունների հետ: Բացի այդ, Արմեն Սարգսյանն արդեն յոթ տարի Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է, իսկ այդ երկիրն ավանդաբար թուրքամետ դիրքորոշում ունի եւ մեզ չի հաջողվել մի մազաչափ անգամ կոտրել անգլիական այդ կարծրատիպը:

Թեւան Պողոսյանն ասում է`այս իմաստով մտավախություններ չունի: Արցախի վերաբերյալ բանակցություններ վարելու մանդատը լինելու է ՀՀ վարչապետինն, ով էլ նա լինի: Իսկ Արցախի իշխանությունների հետ իր թեկնածության շուրջ բանակցելը Արմեն Սարգսյանի կողմից դրական քայլ է համարում: Կարծում է`լավ կլիներ, որ հայաստանյան բոլոր պաշտոնյաները կարողանային Արցախի պաշտոնյաների հետ բանակցությունների մշակույթ ձեւավորեին: Բայց չի բացառում, որ Արմեն Սարգսյանը Արցախի հարցում «ինչ-որ գործերի մեջ եղել է» ու «ինչ-որ բաներ գիտի»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031