Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը Հենրիխ Մխիթարյանի նորամուտի ականատեսը կարող ենք լինել «Արսենալի» կազմում

Հունվար 29,2018 21:40

Հեղինակավոր «Daily Star» հրատարակությունը տեղեկացնում է, որ ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Սուոնսիի» հետ արտագնա խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անունը նշված է «Արսենալի» հավանական կազմում: Մխիթարյանը նորամուտը կնշի ձախ կիսապաշտպանի դիրքում:

Աղբյուրը հրապարակել է նաեւ ամբողջ թիմի հավանական մեկնարկային կազմը, որում հայ ֆուտբոլիստից բացի խաղադաշտում կարող են լինել Պետեր Չեխը, Հեկտոր Բելյերինը, Լորան Կոսյելնին, Շկոդրան Մուստաֆին, Նաչո Մոնրեալը, Մոհամեդ Էլ-Նեննին, Ջեկ Ուիլշերը, Գրանիտ Ջական, Մեսութ Օզիլը եւ Ալեքսանդր Լյակազետտը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031