Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է մի փոխադրող լինի, կարող է ամբողջ հանրապետությունում մեկ փոխադրող լինի, դա դեռ պարզ չի». միասնական երթուղային ցանցի մանրամասները. «Հայկական ժամանակ»

Փետրվար 01,2018 11:27

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 16-ին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում հայտարարեց, որ պետք է միասնական երթուղային ցանց ստեղծվի ողջ հանրապետության համար։

«Հայկական ժամանակը» նախարար Վահան Մարտիրոսյանին գրավոր հարցում ուղարկեց՝ պարզելու համար, թե ի՞նչ է ենթադրում միասնական ցանցը, ե՞րբ այն կստեղծվի, որքա՞ն գումար է նախատեսվում եւ այլն։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը, պատասխանելով հարցերին, նշել է, որ միասնական երթուղային ցանց ներդնելու արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղեւորության համար ծախսվող ժամանակահատվածը, կբարձրանա շարժակազմի շահագործման արդյունավետությունը, կներդրվի ինտերակտիվ քարտեզ եւ այլն։

Միասնական երթուղային ցանցի մասին ավելի ընդգրկուն եւ հասկանալի պատասխաններ ստանալու համար զրուցեցինք նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի հետ։

– Պարոն Մելքոնյան, միասնական տրանսպորտային ցանցն ի՞նչ է ենթադրում։

– Դա նշանակում է, որ պետք է համայնքից տրանսպորտը հասնի մինչեւ մարզկենտրոն, ապա դեպի Երեւան կամ այլ մարզի խոշոր քաղաք կամ մարզկենտրոն։

– Այսինքն, մարզի համայնքները կապող ցանց է:

– Հիմնական սկզբունքը դա է: Նախ պետք է բոլոր համայնքները սպասարկվեն, որոնք որ նաեւ այսօր չեն սպասարկվում։ Մենք դեռ չենք որոշել՝ մի փոխադրող է լինելու, թե մի քանի փոխադրող։ Ամբողջ երթուղիները պետք է այդ փոխադրողը սպասարկի։

– Մի մարզում լինելու է մի փոխադրո՞ղ։

– Կարող է մի փոխադրող լինի, կարող է ամբողջ հանրապետությունում մեկ փոխադրող լինի, դա դեռ պարզ չի։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728