Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եւ ՖԻԴԵ-ի նախագահները ոչ-ոքի են խաղացել

Փետրվար 09,2018 20:21

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի  խաղատախտակի առջեւ: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Նախագահների հանդիպումը կայացել է Պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել  «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը:

Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով եւ այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել: «Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե եւ ոչ-ոքիի համաձայնեցինք», – ասել է Կիրսան Իլյումժինովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728