Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը հայտարարեց ստուգումների մասին

Փետրվար 21,2018 13:28

«Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում ստուգումներ կսկսենք»,- «Առավոտին» հավաստիացրեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ահազանգը ստացվել էր նույն հաստատության նախկին փոխտնօրեն, այժմ դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչ Մխիթար Պատվականյանից: Վերջինս պնդում է, որ ունեն 100-ից ավելի հովանավորվող ուսանողներ, որոնք ձեւակերպված են անհատական ուսուցման սկզբունքով, դասի չեն գալիս, սակայն կրթաթոշակ են ստանում:

Պարոն Պատվականյանը այդ մասին նամակ էր ուղղել ԿԳ նախարարին եւ ահազանգել, իր ձեւակերպմամբ, այլ խախտումների մասին եւս: Քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում հերյուրանք էր որակել այդ ամենը, նաեւ հերքել աշխատակցի այն պնդումը, թե իր գլխին «գործ են սարքում», որ ազատվեն իրենից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

20.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ Փարսադանյան says:

    Նույն դժոխային ճանապարհն էլ ես եմ անցել և անցնում եմ, շատ լավ եմ հասկանում պարոն Պատվականյանին,արդար աշխատանքը անպայման պատժվում է քոլեջներում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728