Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյանը դատապարտել է Բեյրութում Րաֆֆի Դուդակլյանի վրա հարձակումը

Մարտ 06,2018 23:50

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հրապարակել՝ դատապարտելով Բեյրութում Հայաստանի Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին ծեծի ենթարկելու գործողությունը:

«Այսօր առավոտյան արթնացա Բուրջ Համուդից ամոթալի լուրով:

Հայաստանի Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը հարձակման և ծեծի է ենթարկվել իր հայրենի Լիբանանում երկու՝ դեռևս անձը չհաստատված տղամարդկանց կողմից:

Բռնության այս գործողությունը տեղի է ունեցել ավոտկայանատեղում՝ Բեյրութում հայկական թաղամասի կենտրոնում, որտեղ Ցեղասպանությունից փախչելով ապաստան էին գտել մեր նախնիները՝ տարբեր տարիքի որբեր՝ տղաներ, աղջիկներ, մայրեր և տատիկներ:

Նրանք նույնպես ծեծի էին ենթարկվել: Նրանք դատապարտված էին ոչնչացման և մշակույթի կորստի: Նրանք դժոխքի մոխիր էին: Բայց մենք գոյատևեցինք շնորհիվ քաղաքական, կրոնական և մշակութային հաստատությունների, որոնք շուտով վերականգնեցին այնպիսի ինքնություն, որը երբեք չի մոռացվի հետագա սերունդների կողմից: Մենք սովորեցինք ծառայել մեր ժողովրդին, մեզանից յուրաքանչյուրը դառնում է զինվոր և պաշտպան այն պատմությանը, որը լիովին անտեսվեց հօգուտ արտաքին շահերի: Աղետի ու ողբերգության պատմության, որին մենք առերեսվել ենք՝ չնայած սերունդների ամոթին և նվաստացմանը: Այնուամենայնիվ, մենք վերապրեցինք, քանի որ մենք կոչված էինք լինելու վերապրածներ և վերապրածների զավակներ, որպեսզի օգտագործենք մեր կրթությունը և ձգտենք գերազանցության: Մեզ խրախուսեցին զարգացնել մեր միտքը և դառնալ մեր գործի հավատարիմ պաշտպաններ:

Ես և Րաֆֆի Դուդակլյանը ետևում նույն պատմությունն ունենք: Մենք կոչված էինք պահելու ազգը: Այս պատասխանատվությունը խթանման հիմք էր մեր բոլոր նվաճումներում`մասնագիտական, քաղաքական, մշակութային:

Եվ երբ անկախ Հայաստանի երազանքը կատարվեց, երբ երազանքը դարձավ իրականություն, լավ և վատ, մենք շարունակեցինք կատարել նվաճումների մեր առաջադրանքը՝ հայրենիքը պահպանելու համար:

Մենք զգացմունքային կապ ստեղծեցինք Հայաստանի հետ կապվելու համար: Մենք հիշեցինք մտացածին «Երկիր Դրախտավայրը» հնարավոր բոլոր ձևերով, որպեսզի ապացուցենք աշխարհին, որ այն ոչ թե երևակայություն է, այլ փաստ:

Հայաստանը ներդրված է մեր մեջ, ինչպես մեր ծնողների սերը. ծնողներ, որոնք հաճախ չեն զգացել իրենց հայրենիքի սերը:

Մեզնից շատերը դարձել են երիտասարդական կազմակերպությունների, սկաուտական ​​ակումբների, մշակութային և գեղարվեստական ​​միությունների և ոմանք անգամ կուսակցությունների անդամներ: Որպես հայ և հանուն հայերի՝ մենք հետապնդել ենք մեկ անփոփոխ նպատակ. ճանաչված լինել՝ ով ենք մենք, ինչ ենք դարձել և ինչ կմնանք: Մենք փոքր ազգի հպարտ ժառանգներ ենք, բայց հավերժ հայ:

Այնուամենայնիվ, մինչ ես սա գրում եմ արցունքն աչքերիս, ես գիտակցում եմ երկու բան:

Մեկ, որ մենք այդպես էլ չկարողացանք հաստատել հաղորդակցության ամուր գիծ մեր սփյուռքի և հայրենիքի՝ Հայաստանի միջև, հատկապես `անկախությունից հետո:

Երկրորդ, որ այն նույն մարդիկ, որոնք մեզ սովորեցրել են խիզախություն, տոկունություն, անվախություն, քաջություն, այո՛, խիզախություն խոսելու, մշտապես բարձրաձայնելու անարդարության, ստի, շահագործման, մեր ինքնության կործանման, կոռուպցիայի, հանցագործության մասին, այն նույն մարդիկ են, որոնք այսօր ծեծի են ենթարկում յուրայիններից մեկին: Եվ սա, իր ազնվության, հոգատարության, սիրառատ քննադատությունների պատճառով այն հարցերի շուրջ՝ ինչն է սխալ մեզ մոտ: Մեզ բոլորիս մոտ: Սփյուռքի և Հայաստանի:

Րաֆֆի Դուդակլյանն ամենանվիրված հայ անհատներից մեկն է, որ ես ճանաչում եմ: Նա բազմաթիվ կյանքեր է ունեցել մայրցամաքների միջև՝ Անջարից մինչև Լոս Անջելես, մինչև Տորոնտո ու Երևան: Նա մեր համայնքներին ծառայել է որպես ուսուցիչ, որպես հայկական դպրոցների սկզբունք, որպես սյունակագիր, որպես կուսակցական անդամ, որի կարգախոսն էր «Ազադ, Անգախ Հայաստան»:

Այնուհետև նա տեղափոխվել է Հայաստան և հաստատվել հայրենիքում իր գեղեցիկ կնոջ՝ Լարայի և իր երեխաների հետ:

Երբ ես խոսեցի նրա հետ 2017թ. ապրիլին, նա փորձում էր ինձ համոզել, որ ես էլ նույնը պետք է անեմ: Հետաքրքիր է, որ հայրենադարձության այս հրավերը առանց հեգնանքի կամ վիրավորանքի միշտ ստանում եմ իմ սփյուռքահայ ընկերներից, որոնք տեղափոխվել են Հայասդան:

Թուֆենկյան հիմնադրամում՝ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, Րաֆֆիի անգնահատելի աշխատանքը լավ հայտնի է և մեծ հարգանք է վայելում:

Նրա ներդրումը «Նամակ երգրեն»-ում իր խելացի, զվարճալի, սուր և մանրամասն դիտարկված խմբագրականների միջոցով տեղեկատվական է, բայց նաև քննադատում է այն ամենը, ինչը երկրում մեծապես անընդունելի է և սխալ: Նա մեզ բոլորիս համար հույսի ձայն է՝ շարունակելու սիրել տունը իր բոլոր թերություններով:

Րաֆֆին սերում է սփյուռքահայերի սերնդից, որոնք խնդրեցին աչքը պահել մեր ազգի վրա, երբ մեր ժողովուրդը վտանգի տակ էր չարագործների ու թշնամիների ձեռքում: Այսպիսով, նա շարունակել է իր վրա կրել նույն հոգատար պարտականությունը և բեռը, երբ վերադարձել է հայրենիք, իր գրիչով և մտքով:

Նա երբեք չէր ամաչի, և հիմա էլ ավելի քիչ, խոսելու ճշմարտության մասին: Ինչ է տեսնում, ինչ է զգում, ինչ է լսում, և հատկապես, այն, ինչին նա հավատում է՝ ավելի լավ Հայաստան՝ հանուն մեր ժողովրդի:

Այն, որ նա կարող է ծեծի ենթարկվել որոշ հայ ավազակների կողմից, խայտառակ և վախկոտ գործողություն է: Որ այն կազմակերպություններն ու կուսակցությունները , որոնք կառավարում են Բուրջ Համուդի յուրաքանչյուր անկյունը, կարծես այն փոքրիկ Հայաստանն է, չեն կարող լրջորեն փնտրել, հետապնդել և գտնել մեղավորներին. դա ցույց է տալիս նրանց անկարողությունը՝ կառավարելու գործերը և ապահովելու իրենց հայրենակիցների բարօրությունը:

Ամոթ, հազար ամոթ բոլոր այն անձանց, որոնք պատվիրել են հարձակումը իրենց ամենափայլուն ձայներից, պայծառ մտքերից, փայլուն հայ սրտերից մեկի՝ Րաֆֆի Դուդակլյանի նկատմամբ:

Իմ սփյուռքն ունի բոլոր իրավունքները խոսելու իմ հայրենիքի՝ Հայաստանի մասին: Ազգի մեջ ոչ մի հայ՝ հայրենիքում թե դրանից դուրս, չպետք է կրի ահաբեկման, լռեցման կամ քրեական գործողության գինը իրենց հայրենակիցների ձեռքից:

Սա ոչ թե դաս է, որ մենք պետք է սովորենք սեփական ժողովրդից:

Սա այն չէ, ինչ սփյուռքը և Հայաստանը պետք է հանդուրժեն:

ՄԵՆՔ ԱՆՎԱԽ, ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՌԱԶՄԻԿՆԵՐ ԵՆՔ ԳՈՐԾՈՂ Ի ՆՊԱՍՏ ՄԵՐ ԱԶԳԻՆ: ՄԵՐ ՍՈՒՐԸ ՄԵՐ ԽՕՍՔԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆ Է:

Արսինե Խանջյան

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031