Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ազատամուտի ավագանու 15 թեկնածուներից 5-ը ինքնաբացարկ է ներկայացրել

Մարտ 11,2018 21:07 Share

Այսօր`մարտի 11-ին, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում կայացել են  ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու 9 տեղի համար գրանցվել է 15 թեկնածու, սակայն հետո 5 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:  Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Ազատամուտի ընտրական 2 տեղամասերի ընդհանուր թվով 2322  ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1343 -ը, կամ ընտրողների 57.8 տոկոսը:

Տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն եղել: Ներկայումս Ազատամուտի  ընտրական  տեղամասերում քվեների հաշվարկ է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ Սարգսյան says:

    Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կրկին պարտվեց, բայց այս անգամ Ազատամուտ գյուղի ավագանու ընտրություններով… Իր մարզպետ աշխատելու տարիններին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարողացել է միայն հաղթել Խաշթառակ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ 2015 թվականին, քանի որ այդ ժամանակ մեկ թեկնածու էր առաջադրվել, մնացած դեպքերում միշտ պարտվել է…

Պատասխանել