Լրահոս
Օրվա լրահոսը

Էքզիթ փոլ. Պուտինը հավաքել է 73,9% ձայն, Ժիրինովսկին 3-րդ տեղում է

Մարտ 18,2018 22:42

Ռուսաստանի նախագահի ընտրություններում այդ երկրում անցկացված  էսքզիթ փոլի արդյունքներով` ՌԴ գործող նախագահ եւ ընտրություններում ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինն առաջին փուլում ամենաշատ ձայներն է հավաքել: Այս մասին հայտնում է ռուսական tvrain.ru-ն: Այս լրատվամիջոցի ձեռքի տակ է հայտնվել էքզիթ փոլի արդյունքները՝ ըստ որի՝ Պուտինը հավաքել է 73,9% ձայն: Երկրոդ տեղում է «Կոմունիստական կուսակցություն»-ից առաջադրված Պավել Գրուդինինը՝ 11,2% ձայնով, եւ 3-րդ տեղում է «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» առաջնորդ  Վլադիմիր Ժիրինովսկին:

ՌԴ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններն ավարտվելուց հետո սկսել է ամփոփել բոլոր ընտրատեղամասերի դեռեւս 21,33%-ի կողմից ուղարկված արձանագրությունները, ըստ որոնց՝ Պուտինը 71,97% ձայն է հավաքել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԿԸՀ-ից վստահեցրել են, որ ընտրատեղամասերի 90%-ի արձանագրությունները տեղ  կհասնեն գիշերը ժամը 2-ին մոտ:

Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրություններում մասնակցում են 8 թեկնածուներ՝ գործող նախագահ եւ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն», Գրիգորի Յավլինսկին՝ «Յաբլոկո» կուսակցություն,  Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Հ.Գ. Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ձայների 21.3 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 71.97 տոկոսի քվեները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031