Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործընթացը

Ապրիլ 04,2018 14:24 Share

«Հայ մասնագետների խորհուրդը» հանդիպում է ունեցել Նաիրիտի համակարգող խմբի անդամների հետ, համատեղ քննարկվել են  Նաիրիտի վերագործարկման անհրաժեշտության վերաբերյալ  հարցեր, արդյունքում՝ «Հայ մասնագետների խորհուրդը» , միանալով նաիրիտցիների պայքարին, գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և դիմում է բաց նամակով՝ ՀՀ նախագահին։                           

Բաց նամակ

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Սերժ սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան

 Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին. Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված երկիր է, և առանց ազգային ու պետական կա­րողությունների ամբողջական լիարժեք գործարկման` ռազմական, ծանր և թեթև արդյունաբերության, ինքնաբավ գյու­ղա­տնտե­սու­թյան, գոյատևել չի կարող: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա են վերականգնման հնա­րա­վո­րություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գոր­ծարկումը անհրաժեշտ է, իրատեսական է և, սրտացավ մոտեցում ցուցաբերելու դեպքում, հնա­րա­վոր է: Զար­գա­ցած արդյու­նա­բե­րու­թյուն ունեցող տնտեսություն կայացնելը հա­մա­լիր գործընթաց է, որի խթա­նիչ կատալիզատորներից է քիմիական արտադրությունը: Այս առումով առաջնահերթ ենք համարում «Նաիրիտ» գիտաարտա­դրա­կան միավորումը. «Նաիրիտի» վերա­գոր­ծարկ­ման խնդիրը չարչրկվում է արդեն երկու տաս­նամ­յա­կից ավելի: Տեղյակ ենք, որ եղել են և կան պատ­րաստակամություն հայտնած ներդրող ընկերություններ, որոնք վերագործարկման հայտ են ներ­կայացրել ՀՀ կառավարություն, մասնավորապես` EU-Asia Business Finance Center Holding-ի կազմում ստեղծված Nairit-EU Gonsortium-ի ներկայացուցիչները` Sunir Co (Իրան), ChimRemonStroy L.T.D. Planets (Բուլղարիա), IPMLLP(Անգլիա), սակայն նրանց գործ­ընթաց սկսելու հնարավորություն չի ընձեռ­վել:

Մեզ պետք է պարզաբանում. ինչ հիմնավորումով է մրցույթն անտեսվել և սնան­կաց­ման գործ­ընթաց սկսվել: Մեր կարծիքով «Նաիրիտը» հեռանկարային, շահավետ ձեռնար­կու­թյան է, իսկ նրա արտադրանքն ու աշխատատեղերը Հայաստանին խիստ անհրաժեշտ են:

Այժմ շրջանառվում է «Նաիրիտի» քացախաթթվի արտադրության տեխնոլոգիական գծի վա­ճառ­քի մասին հայտարարությունը: Մենք դա համարում ենք սխալ` չհիմնավորված, հապճեպ որո­շում. Գիտաարտադրական միավորման լիարժեք գործարկման պարագայում այդ արտադրությունն անհրա­ժեշտ ու շահավետ է լինելու:

Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործ­ըն­­թա­ցը, հնարավորություն ընձեռել շահագրգիռ ներդրողներին, իրենց միջոցների հաշվին, իրա­կա­նաց­նելու ձեռնարկության տեխնիկական աուդիտ` ձեռնարկության առողջացման ծրագիր ներ­կա­յաց­նելու և այն քննարկելու համար:

Կառավարությունից ակնկալում ենք` հայոց պետության պաշտպանունակության խնդիրներով մտահոգ մասնագետների հետ քննարկումների և համագործակցային որոշում ընդունելու հնարավորություն:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու հարցի քննարկմանը` <<Հայ մասնագետների խորհրդի>> դիր­քո­րոշում-պնդումը հիմնավորելու համար:

Հարգանքով՝ «Հայ մասնագետների խորհրդի» անդամներ /այբենական կարգով/

Ալեքսանյան Կառլեն-գ. թ., կիրառական մաթեմատիկա,

Ավետիսյան Ռաֆայել-գ. թ., ֆիզիկոս-տեխնոլոգ,

Արզումանյան Արտավազդ-գ . թ. Ճարտարապետաշինարարական համ.-ի ամբիոնի վարիչ,

Բեժանյան Նուրիսա-կիսահաղորդչային սարքերի ինժեներ-տեխնոլոգ,

Բեկլարյան Լևոն- գ.դ, տնտեսագիտության ինստիտուտ, Մոսկվա,

Գևորգյան Աշոտ- գ.դ., ԳԱԱ,

Գևորգյան Սամվել-գ.դ., ԵՊՀ,

Գևորգյան Սուրեն-Քարակերտի քարի մշակման գործարանի տնօրեն,

Կանայան Ստեփան-գ.թ., ՄԱԿ-ի փորձագետ,

Կնյազյան Վալերի- գ.դ., Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն,

Լևոն Թորոս-գ. թ., ԱՄՆ, Հայ ճարտարագետների և գիտնականների միություն,

Սանասարյան Հակոբ-գ. թ., բնապահպան,

Միրզոյան Վալերի-գ.դ., կառավարման մասնագետ,

Սարգսյան Վաղինակ-գ.դ., ԳԱԱ,

Ստեփանյան Անատոլի-գ. թ., ԳԱՄ նախկին տնօրեն,

Վարդանյան Կարեն-գ. թ., ՏՏ ոլորտի մասնագետ:

Մասնագետների խորհրդի լիազոր ներկայացուցիչ`Բարսեղյան Գրիգոր-գ.դ., ԳԱԱ

Հասցե` Ներքին Շենգաոիթ, 6 փ., 1 նրբ. տ. 5,  հեռախոս`O94 488353, էլեկտրոնային հասցե` [email protected]

Հ.Գ.

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայ մասնագետների խորհուրդ»-ը ընդարձակելու է իր կազ­մը, գոր­­ծունեության ոլորտները և մասնավորապես` հետամուտ է լինելու իր ներկայացրած առա­ջար­­կու­թյուն­­ների քննարկմանը, իրագործմանը: Մենք նաև համակարգված մասնագիտական վեր­լու­ծու­թյուն­ներ, մշտա­դիտարկում ենք իրականացնելու ՀՀ կառավարության գործունեության, ներ­կա­յացրած ծրա­գրի և նրա կենսագործման ուղղություններով: Կարծում ենք, որ մեր գործունեությամբ կնպաստենք պաշ­տոնատար ան­ձանց որակական պատրաստվածությանը ներկայացվող մասնագիտական բարձր պահանջների ար­մա­տա­վորմանը, որոշումների ընդունման հիմնավորվածությանը, մաս­նա­գի­տական գիտելիքների ներ­առ­ականությանը և պատասխանատվության հասցեականությանը: «Հայ մասնագետների խորհուրդ»-ը գործելու է ՀՀ օրենսդրության շրջանակներում թույլատրելի, ինչպես նաև չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30