Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ

Ապրիլ 07,2018 19:50

Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան դրոյթներով ամրագրւած համակարգային նոր փոփոխութիւններն սկիզբ առան համապատասխան լիազօրութիւններով օժտւած 4-րդ նախագահի՝ դոկտ. Արմէն Սարգսեանի ընտրութեամբ՝ Ազգային ժողովի կողմից: Իսկ երկու օր անց՝ ապրիլի     9-ին, կայանալու է նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութիւնը՝ Ծիծեռնակաբերդի Կարէն Դեմիրճեան անւան յուշահամալիրում:

Նորընտիր նախագահի մանդատն հաստատելուց յետոյ, արդէն պառլամենտական համակարգի անցած ՀՀ Ազգային ժողովը ներկայիս կառավարութեան գործունէութիւնն աւարտւած համարելով՝ միջամուխ է լինելու նոր վարչապետի ընտրութեան ու վերջնիս գլխաւորութեամբ կառավարութեան նոր կաբինետ ձեւաւորելու պարտականութեանը:

Նո՛ր նախագահ, նո՛ր վարչապետ ու նո՛ր կառավարութիւն՝ Հանրապետութեան պառլամենտական նո՛ր համակարգով…

Անշուշտ, 2018 թւականը վերանկախացած Հայաստանի Հանրապետութեան 27-ամեայ կենսագրութեան շրջադարձային տարեթիւ է հանդիսանալու, համընկնելով պատմական ծանրակշիռ այն տարեթւի 100-ամեակին՝ 1918 թ. Մայիսի 28-ին, որի հիմքում էլ ամրակայւել է Հայոց պետականութեան անկախութեան գաղափարի կենսագործունէութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան հռչակմամբ:

….Ու սկսեալ նորընտիր նախագահի երդման արարողութիւնից եւ Հայաստան երկրում համակարգային նոր կառոյցների ձեւաւորումից, ընդհուպ մինչեւ այդ բոլորի զօրեղացման ու կայացման խորհուրդ պատգամի՝ Սարդարապատեան դարակերտ յաղթանակի 100-րդ տարեդարձի նշանաւորումը, բարոյական ծանրակշիռ պարտք է վիճակւած բոլորիս, որպէսզի համազգային միասնականութեամբ ու պետականամէտ կեցւածքներով ընդառաջ գնանք եւ նորանոր ուղիներ հարթենք Հայաստան աշխարհի ու բովանդակ հայութեան արժանավայել ապագայի սիրոյն…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30