Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը

Ապրիլ 10,2018 18:20

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառման արդյունքների մասին, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկայացվել են նաև համակարգի կիրառման հետ կապված տարբեր առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը  և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30