Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմանի կասեցվեց Մաշտոցի պողոտայի երթևեկությունը

Ապրիլ 18,2018 22:33

Քիչ առաջ երկկողմանի կասեցվեց Մաշտոցի պողոտայի երթևեկությունը:

Ցուցարարներն ուղևորվում են Բաղրամյան պողոտա, իսկ կմնան այնտեղ, գործողություններ կանեն, թե՝ ոչ, այդ մասին Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կտեղեկացնի տեղում:

Ցուցարարները Մաշտոցի պողոտայով երթ են կատարում «Քայլ արա, մերժիր Սերժին», «Միացեք, միացեք», «Դուրս արի, փողոց» վանկարկելով: Պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «Եղբայր, հանդարտ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը սկսեց «շարք կանգնեցնել» ցուցարարներին: Հայտարարեց, որ կանայք ու աղջիկները գան առաջ, կասկածելի դեմքով մարդկանց ևս բերեց առաջին շարք: Այնուհետև հորդորեց ցույցի մասնակիցներին՝ ով վատ պահվածք դրսևորի, «ոլորել նրա ձեռքերն ու ոտքերը և չեզոքացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30