Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. պատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով

Ապրիլ 21,2018 17:29

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սիրելի հայրենակիցներ,

Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:

Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը:

Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ:

Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվություն, խստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:

Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ:

Ցավոք, մենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու:

Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը:

Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել:

Ուստի, պատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պարոն նախագահ, ես ձեր փոխարէն կը գնայի ցոյցի վայր եւ այնտեղ կ’հանդիպէի Նիկոլ Փաշինեանին: Համարձա՛կ. փորձէք եւ կը համոզուէք, որ դրական արդիւնքը չի ուշանայ: Դա նաեւ աննախադէպ քաղաքական նոր մշակոյթի հիմք կը դառնայ Հայաստանում: Թէեւ համոզուած եմ, որ ցուցարարները Ձեզ դժկամութեամբ չեն ընդունի, բայց եւ այնպէս հանրահաւաքի վայր գնալուց առաջ ձեր անվտանգութեան հարցերը յաւուր պատշաճի ապահովէք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30