Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլ արա, նախագահ». Արմեն Սարգսյանը հրապարակում է

Ապրիլ 21,2018 19:10

Այս պահին ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է: Արմեն Սարգսյանը հրապարակ եկավ Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ: Ցուցարարները գոռում են «Քայլ արա, նախագահ»: Արմեն Սարգսյանը զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր. «Հիմա 18.30 է: 19.00-ին հանդիպման համար սպասում եմ նրան Հանրապետության հրապարակում»:

Իսկ Գյումրիում, որտեղ այս պահին նույնպես բողոքի ցույցեր են ընթանում, հավաքի կազմակերպիչները հորդորեցին 14 տարեկաններից ցածր երեխաներին երթի շարքերից դուրս գալ,  քանի որ ըստ երթերի մասին օրենքի, 14 տարեկանից ցածր երեխաներին չի թույլատրվում ընդգրկվել բողոքի երթերում: Իսկ 14 տարեկան եւ ավելիներն իրավունք ունեն: Նրանք նաեւ խնդրեցին, որպեսզի երթի առաջին շարքերում ավելի տարեց սերունդը կանգնի, որովհետեւ. «Երեխաներն այնքան աշխույժ են, այնքան ժիր են, որ նրանց տեմպին մենք չենք դիմանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30