Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի կոչը. «Ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում»

Մայիս 01,2018 12:13 Share

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության, ինչպես նաեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Երեւանի վրա:

Այս վճռորոշ պահին կոչ եմ անում բոլորին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, քաղաքական ուժերին, պետական ողջ համակարգին, մեր հասարակության տարբեր շերտերին, երիտասարդներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն եւ ողջախոհություն, ցանկացած քայլի եւ գործողության դիմելիս մնալ օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել