Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական երեսպաշտություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում». Աշոտյան

Մայիս 08,2018 18:55

«Մենք ճիշտ ու հնարավոր չենք համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն այն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե՞ այլ»,- այսօր արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ «Քաղաքական երեսպաշտություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», – հավելեց քաղաքական գործիչը:

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում որոշ հայտարարություններ, թե ՀՀԿ-ն լքում է քաղաքական դաշտը, ըստ նրա՝ այդ հայտարարությունները վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից:

«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող են օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունը առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուցվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է… յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», – հավելեց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ-ն, ըստ Աշոտյանի, լինելու է կառուցողական ընդդիմություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031