Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Մայիս 12,2018 21:08

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 12
Երևան

ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ.  ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մանկավարժ: 2002թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Բիզնեսի կառավարման մագիստրոս:

2003-2004թթ. աշխատել է  «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ ֆինանսական վերլուծաբան:

2004թ.՝ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ  հաշվապահ:

2004-2006թթ.՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ:

2006-2008 թթ.՝ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ:

2009-2017թթ.՝  «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ:

2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031