Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Բա որ օլիգարխները մահանան, մեր երկիրը անտե՞ր մնա». «Ելքի» նոր պատգամավորի ուշագրավ հայտարարությունը

Մայիս 23,2018 22:00

«Ելքի» նորընտիր պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ արեց օլիգարխների մասին:

Խոսելով ընտրակաշառքի մասին, նա նախ ասաց, որ երբ հասարակությունը հիվանդ է, յուրաքանչյուրն էլ այդ հիվանդությամբ վարակված է լինում. «Ում իմունիտետը բարձր է, դիմակայում է այդ հիվանդությանը, ումը ցածր է՝ չի կարողանում: Հիմա ես կարող է պատահի կաշառք չեմ բաժանել ընտրությունների ժամանակ, ենթադրենք, ես էլ ուրիշ խոստումներ եմ տվել իմ ընտրողներին: Մենք որ ասում ենք ընտրակաշառք, ինքնանպատակ բան չի»:

Մեր դիտարկմանը, որ դա ասֆալտն է, դա տուկի թելն է, սերմնացուն է՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Հա բա ոնց, իհարկե, այնքան ձեւերով են անում մարդիկ, որ անասելի է: Դա պետք է ուղղակի վերանա, որ ժողովուրդն իրապես կարողանա իշխանություն ձեւավորի: Եթե հասարակությունը, պետությունը ախտորոշված հիվանդություն ունի, ամենաառողջի վրա էլ դա ազդում է: Հիմա բոլորս պետք է բուժվենք՝ բիզնեսմենն իր բիզնեսով զբաղվի՝ չվախենալով որեւէ հարկային ոտնձգություններից կամ մաքսային դժվարություններից, մենք էլ պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր երեխեքի մեջ ծնվեն ապագա օլիգարխները: Բա էս օլիգարխները հո 100 տարի չե՞ն ապրելու, մահանալու են, չէ՞: Ֆիզիկական բան կա: Բա որ մահանան, մեր երկիրը անտե՞ր մնա»:

Մենք զարմացած էինք նման դիտարկումից, ուստի մեր հարցին՝ այսինքն, առանց օլիգարխների մեր երկիրն անտե՞ր է մնալու՝ Հովիկ Աղազարյանը փորձեց շտկել խոսքը. «Օլիգարխ՝ ես նկատի ունեմ գործարար մարդիկ: Օլիգարխիային, որպես այդպիսին ես դեմ եմ, մոնոպոլիային դեմ եմ: Ուզում եմ ասել՝ գործարար մարդիկ պիտի ծնվեն, որտե՞ղ է երաշխիքը, որ այսօրվա խոշոր գործարարի երեխան անպայման պիտի գործարար լինի, կարող է երաժիշտ է դառնում: Կարող է պատահի մի օր հասարակ ընտանիքից մեկը ծնվի, որ դառնա վաղը մյուս օրը գործարար, մենք պիտի էդ ապահովենք, էդ իրավիճակը պիտի ապահովենք, հո մենակ էս օրով չե՞նք ապրում»:

Հովիկ Աղազարյանի գնահատականները արտահերթ ընտրությունների, ԲՀԿ-ի «ախորժակի» մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նման թյուր պատկերցումներ ունեցող մարդուն չի կարելի պատգամավոր ընտրել, առավել ևս, ԵԼՔ խմբակցության կողմից, որը ժողովրդի մոտ ասոցացվում է ապրիլ-մայիսյան թավշյա հեղափոխության հետ: Թող ազատի այդ տեղը առաջադեմ ու զարգացած մարդկանց համար:

  2. Seyran says:

    Պարոն Աղազարյան,հիմա այնպիսի ժամանակներ են,որ պետք է տասը չափել և ,,չկտրել,,

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031