Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գյուղապետը հայհոյել է ուսուցիչներին, հանդիմանելով` ինչո՞ւ ցույցերին չեք մասնակցում

Հունիս 06,2018 16:21 Share

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր համայնքի նախկին ղեկավար Սասուն Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1–ին մասով («Խուլիգանությունը») քրեական գործ է քննվում:

1968թ. ծնված, անկուսակցական Ս. Սաֆարյանը 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր, ստացած ձայների քանակով նա 4 թեկնածուների մեջ 3-րդն էր:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ժողովրդական շարժման ընթացքում մտել է Այգեձորի միջնակարգ դպրոցի շենք, տնօրենին եւ ուսուցիչներին հայհոյելով հանդիմանել, թե նրանք ինչո՞ւ չեն միանում ժողովրդական շարժմանը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ս. Սաֆարյանից, սակայն նրա բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին:

1999 թվականից Այգեձորի դպրոցը ղեկավարող Էլմիրա Եղիազարյանն ասաց, որ  արդեն հաշտվել են Ս. Սաֆարյանի հետ, բողոք չունեն, հիմա հանդուրժողականության մթնոլորտ է, մի քանի անգամ կրկնելով՝ ոչինչ չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930