Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի պատասխանը Արայիկ Հարությունյանին. (Տեսանյութ)

Հունիս 06,2018 21:50

«Ընդունում եմ այն դրվագը տեսակետի, որ կոռուպցիոն ռիսկերը կրթության համակարգում միշտ եղել են և կան նաև այսօր` անգամ իր ղեկավարության օրոք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, երեկ, 2017-ի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարել էր, որ ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստեր կան: Դրանք ուսումնասիրվում են, վերջնական արդյունքների ժամանակ ինքը կհանդիպի Լեւոն Մկրտչյանի եւ Արմեն Աշոտյանի հետ:

Արմեն Աշոտյանն ասում է`իրական արդյունքները հայտարարություններով չեն եւ «կարճաժամկետում» չեն: Նախկին նախարարը նոր նախարարին խորհուրդ տվեց փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին: Ինքն էլ պատրաստակամ է հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ: Նախկին նախարարներն էլ են իրար հանդիպել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930