Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի, 7 անձով խարխուլ դոմիկում

Հունիս 12,2018 14:25 Share
Աջակցեք aravot.am-ին

1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շուրջ 2500 անօթևան ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարաններում: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր դեռևս նախատեսված չէ և անհայտ է, թե քանի տարի ևս նրանք պետք է բնակվեն խոնավ վագոն-տնակներում:

Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան որևէ խրոնիկական հիվանդությամբ տառապող մարդիկ, ինչն անշուշտ նաև սոցիալական, բնակկոմունալ և կենցաղային անտանելի պայմանների ուղղակի հետևանքն է:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող, 7 անձով վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ընտանիքի մասին է:

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: