Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտ Գրիգորյանն ընդդեմ Տիգրան Սարգսյանի» գործով

Հունիս 16,2018 12:38

2016 թվականից «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը պարբերաբար ասուլիսներ է հրավիրում կամ հարցազրույցներ տալիս և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտչական անհիմն հայտարարություններ է տարածում։

Եվ հենց  2016-ին հնչեցրած այդպիսի  հայտարարությունից հետո ՀՀ նախկին վարչապետը Աշոտ Գրիգորյանի և մի շարք լրատվամիջոցների դեմ հայց է ներկայացրել, պահանջելով հերքել տարածված զրպարտությունը, ինչպես նաև Աշոտ Գրիգորյանից պահանջել է  բարոյական վնասի նյութական փոխհատուցում:

Գործի քննությունը շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում։ 2016 թվականի դեկտեմբերից առ այսօր կայացել է 7 դատական նիստ, դրանց մի մասը հետաձգվել է հենց Աշոտ Գրիգորյանի՝ Հայաստանի դատական իշխանության հանդեպ ոչ այնքան հարգալից վերաբերմունքի,  ոչ այնքան պատասխանատու   գործելաոճի պատճառով (դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ բանավոր միջնորդություն հրապարակել, հետո ժամանակ խնդրել գրավոր ներկայացնելու համար,  քննության  ընթացքում ներկայացուցիչ փոխել եւ այլն)։ Պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով գործի քննության համար շուրջ մեկ ու կես տարին (իսկ գործը դեռ ավարտված չէ) ակնհայտ  ողջամիտ ժամկետ չէ, ինչն, ըստ էության, դատական պաշտպանության միջոցը դարձնում է ոչ արդյունավետ: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր դատական նիստերին և ձեռնարկում են օրենքով սահմանված բոլոր միջոցները գործընթացը հնարավորինս արագացնելու համար, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է նաեւ դատավարության մյուս մասնակիցների նմանօրինակ մոտեցումը: Պատասխանող կողմը, սակայն, ամենեւին  շահագրգռված չէ դատաքննությունը ավարտին հասցնելու, փոխարենը ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է դատական նիստը հետաձգելու համար։

Ավելին, մեկուկես տարվա ընթացքում դատական որեւէ նիստում պատասխանող կողմը կամ  նրա ներկայացուցիչները  հրապարակային հայտարարությունները հիմnնավարող գեթ մեկ ապացույց չեն ներկայացրել ։ Նրանց  հիմնական փաստարկն այն է, որ հայաստանյան դատարանները իրավասու չեն քննելու Աշոտ Գրիգորյանի վերաբերյալ որևէ հայց։ Ի դեպ այս պնդումը հերքվել է վերաքննիչ դատարանում։

2018 թվականի հունիսի է 14-ին 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցում պատասխանող Գրիգորյանը  հերթական անգամ զրպարտելով  Տիգրան Սարգսյանին, նաեւ  վստահեցնում էր, թե  դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Մեղմ ասած, իրավական գրագիտությունից հեռու ձեւակերպում։  Եվրոդատարան դիմում են համապատասխան պետության դեմ՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքի խախտման դեպքում։ Եվրոդատարան չեն դիմում կոնկրետ անձի դեմ։ Այդուհանդերձ, պատասխանող Ա.Գրիգորյանը  կամ նրա ներկայացուցիչները առ այսօր ոչ դատարանում, ոչ դատարանից դուրս որեւէ մեկի խախտված իրավունքի վերաբերյալ որեւէ փաստարկ չեն հրապարակել: Փոխարենը՝ նախընտրելով առանց հիմնավորումների, անպատասխանատու հայտարարությունների ու հարցազրույցների ժանրը, Գրիգորյանն ինքն է պարբերաբար խախտում այլոց իրավունքները  հնչեցնելով զրպարտող, մարդկանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններ։

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի փաստաբաններ

Արամ Օրբելյան

Նարինե Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները վախենում «Նաիրիտ»- ում աուդիտ անցկացնել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930