Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

Հունիս 26,2018 21:12

Երևանի քաղաքապետարանի և Տարոն Մարգարյանի շուրջ օրերս զարգացող իրադարձությունների ֆոնին կցանկանայինք հիշեցնել, որ դեռևս 2013թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հիմք ընդունելով  hetq.am և ilur.am կայքերի հրապարակումները, դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում առկա տեղեկությունների իսկությունը, համադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալները շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև պարզել Տարոն Մարգարյանի առնչությունը մի շարք առևտրային ընկերություններին, այդ թվում`«Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ին և վերջիններիս գործունեության հետ կապված շահերի բախման իրավիճակի առկայությունը:

ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ, սակայն քննության արդյունքում շահերի բախման իրավիճակ, ինչպես նաև հայտարարագրի և իրական գույքի/եկամուտների միջև անհամապատասխանություններ  չեն հայտնաբերվել:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930