Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ ստիպված է դիմել դատարան (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 12,2018 23:53

….  Նկարահանումների ժամանակ, սակայն,  պարզվեց, որ կինոխցիկը թերություն ունի, և այդ մասին տեղեկացվեց արտադրող ընկերությանը, որից գնվել էր տեխնիկան։ Ընկերության ներկայացուցիչը, հասկանալով խնդրի լրջությունը , շտապ արձագանքեց և առանց որևէ թղթաբանական քաշքշուկի, նույնիսկ մինչև թերություն ունեցող կինոխցիկի վերադարձման փաստաթղթերը պատրաստ կլինեն՝  ուղարկեց նոր կինոխցիկ, որը չորս օր հետո արդեն FedEx Արմենիայի գրասենյակում էր։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը ցուցաբերեց անտարբեր դիրքորոշում և տարբեր պատճառաբանություններ բերելով ու ամենաանհեթեթ փաստաթղթեր պահանջելով կինոխցիկի հանձնումը գնորդին մինչ օրս ուշացնում է։

Այն դեպքում, ըստ պարոն Մովսեսյանի,  երբ կարելի էր առաջին իսկ օրը լուծում տալ խնդրին և, ի դեպ , անհեթեթ փաստաթղթերի մասով ավելորդ անգամ չդառնալ ծիծաղի առարկա արտադրող ընկերության աչքում. «Այսինքն, ստացվում է, որ բյուրոկրատական մեքենան շարունակում է աշխատել»:

15 օր է նկարահանող խումբը պարապուրդի է մատնված և նկարահանումների գրաֆիկից շեղվել է։ Խախտվել են տարբեր օբյեկտներում նկարահանումներ իրականացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները և միայն ամենահրատապ նկարահանումների համար վարձակալվում է կինոխցիկ, որը ծախսատար է ընկերության համար՝ ֆիլմի առանց այդ էլ ֆինանսական սուղ բյուջեի պայմաններում։

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է և պրոդյուսերը ասաց, որ ստիպված է դիմել դատարան՝ ֆինանսական և բարոյական վնասների փոխհատուցում պահանջելու համար։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031