Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Այս շաբաթվա ընթացքում քաղաքապետի թեկնածուի հարցը կորոշվի»

Հուլիս 25,2018 23:44

ԵՊԲՀ-ում շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ավարտին այսօր լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբ է որոշելու, թե ով է կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններում: «Առաջիկայում՝ այս շաբաթվա ընթացքում»,-նկատի ունենալով որոշման ժամկետները՝ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա` լրագրողները հարցրին, թե արդյոք վարչապետը վստահո՞ւմ է երիտասարդ սերնդի բժիշկներին: Նա դրական պատասխան տվեց. «Այնպես չէ, որ մինչ օրս շատ առողջական խնդիրներ եմ ունեցել, փառք Աստծո, բայց բոլոր դեպքերում՝ ես և ընտանիքիս անդամները Հայաստանից դուրս բժշկական օգնություն ստանալու որևէ փորձ չունենք: Հույս ունեմ՝ առողջական լուրջ խնդիրներ չենք ունենա: Ամեն դեպքում, ես մեր բժիշկներին վստահում եմ, չնայած գիտեմ, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031