Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ շրջանավարտներին. «Հուսամ՝ փողն ու բարեկեցությունը չեն շեղի ձեզ առաքելությունից»

Հուլիս 25,2018 23:03

«Բուհական համակարգում կա այսպիսի խնդիր` թերբեռնվածություն: Բժշկական համալսարանն այն եզակի բուհն է, որն այդպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու: Դեռեւս ԽՍՀՄ տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի: Ուրախալի է, որ այն պահպանվել է այսօր: Հույս ունենք, որ այդ ավանդույթը նոր փուլ է մտել»,-ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստում այսօր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է արձանագրել, որ հայաստանյան բուհի նշյալ մոդելը կարեւոր է բուհական համակարգը միջազգայնացնելու գործում. «Դա ճիշտ ճանապարհ է, որը պետք է կյանքի կոչենք՝ ոչ թե օտարերկրյա ուսանողների համար(նաեւ նրանց համար), այլ առաջին հերթին մեզ համար: Այս մոդելն է, որը առաջ է մղելու եւ զարգացնելու մեր կրթությունը»:

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան կլինեն՝ ԵՊԲՀ-ում ստեղծագործական մտքի զարգացման համար, եւ դա օրինակ կծառայի ողջ բուհական համակարգին. «Ստեղծագործությունն ամենակարեւոր առաջ մղող ուժն է բոլոր բնագավառներում»:

Ապա` վարչապետը դիմեց ԵՊԲՀ շրջանավարտներին. «Լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն են ընտրում ոչ թե ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցմամբ: Մարդու համար մասնագիտությունն, իմ կարծիքով, առաքելություն է, առավել եւս ՝ զինվորականի եւ բժշկի մասնագիտությունը: Մարդուն երջանկություն՝ առողջություն պարգեւելն ամենամեծ մարդկային առաքելությունն է: Հուսամ՝ փողն ու բարեկեցությունը, նաեւ հոգեւոր արժեքները  չեն շեղի այդ առաքելությունից: Հավատում եմ ձեր առաքելությանը եւ բոլորիս ընդհանուր հաղթանակին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031