Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կազդուրվել օգնեցին բժիշկները». Շառլ Ազնավուր

Հուլիս 25,2018 23:20

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտներն այսօր հանդիսավոր միջոցառման ժամանակ Հիպոկրատի երդում տվեցին եւ ստացան ավարտական վկայականները: Նրանց տեսաուղերձ էր հղել ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Վերջերս առողջական լուրջ խնդիրներ ունեցա: Կազդուրվելու հարցում ինձ օգնեցին բժիշկները՝ վիրահատություններով եւ նշանակումներով: Հերթական անգամ գիտակցեցի, թե որքան կարեւոր է ձեր մասնագիտությունը»,-ասել է նա:

Շառլ Ազնավուրը մաղթանք է հղել շրջանավարտներին. «Բարի ընթացք ձեզ: Ձեր շնորհիվ շատերը դադարում են հիվանդ լինել: Դուք առաքինի գործ եք կատարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031