Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգալուծված հոգեւորական. «Գարեգին Բ-ն ինձ համար մեռած է»

Հուլիս 28,2018 19:36

Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության անդամները շարունակում են բողոքել Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ: Նրանք հայտարարեցին, որ  շարունակելու են իրենց գործողությունները մինչեւ նպատակին հասնելը, դառնալով՝ Գարեգին Բ-ի ստվերը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված Կորյուն աբեղա Առաքելյանը  հայտարարեց. «Գարեգին Բ-ն ինձ համար մեռած է»: Շարժման ակտիվիստներից մեկն էլ անդրադառնալով կաթողիկոսի ճանապարհը փակելու հայտնի միջադեպին՝ արդարացավ, թե ամեն ինչ հրահրել է Վեհափառը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031