Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՔՊ նիստին. քննարկվում է Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը

Հուլիս 29,2018 18:44

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նիստ է ընթանում, որին մասնակցում է նաեւ կուսակցության վարչության անդամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստը փակ է:

Ըստ կուսակցության անդամների տրամադրած տեղեկատվության, նիստում մասնավորապես քննարկվում է Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի հարցը:

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի հնարավոր թեկնածուները ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, դերասան Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը, որ այս պահին զբաղեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը եւ Սրբուհի Ղազարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031