Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ծանրորդներին խոստացավ, որ եկող տարվա գարնանը Գյումրին նոր մարզադպրոց կունենա

Օգոստոս 02,2018 21:00

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ընդունեց օրերս Իտալիայում ավարտված ծանրամարտի U15 եւ U17 Եվրոպայի առաջնության մասնակից Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականներին, որոնք, ընդհանուր առմամբ նվաճել են 24 մեդալ՝ 17-ը ոսկե:

ՀԱՕԿ նախագահը շնորհակալություն հայտնեց մարզիչներին արդյունավետ աշխատանքի համար, իսկ ծանրորդներին հորդորեց շարունակել մարզվել նույն տքնաջանությամբ, ինչը նրանց նոր հաղթանակներ ու մեդալներ կբերի ընդհուպ մինչեւ օլիմպիական խաղերի:

Այնուհետեւ, Գագիկ Ծառուկյանը ոլորտի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ մարզերում տարեկան մի քանի մարզադպրոց կառուցելու մտադրություն ունի: Իսկ երբ ՀԾՖ գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ տարիներ շարունակ հայկական ծանրամարտի գլխավոր դարբնոցը Գյումրին է, պարոն Ծառուկյանը հայտարարեց. «Այսօր բոլորիդ ներկայությամբ հայտարարում եմ, որ եկող տարվա գարնանը Գյումրին նոր ու ժամանակակից մարզադպրոց կունենա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031