Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ծանրամարտի ծախսերը կհոգամ այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի մեկը, որը կցանկանա աջակցել եւ օգտակար լինել ֆեդերացիային»

Օգոստոս 02,2018 21:25

Այսօրվա հանդիպման ժամանակ Հայաստանի ծանրամարտի հավաքականների մարզիչները նշեցին, որ չնայած ֆեդերացիան արդեն մի քանի տարի նախագահ չունի, իրենք շարունակում են աշխատել լրիվ ծրագրով՝ շնորհիվ Գագիկ Ծառուկյանի:

Հանդիպումից հետո Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ծանրամարտը ծախսատար մարզաձեւ է եւ ինքը դեռ որքա՞ն ժամանակ է հոգալու մարզաձեւի բոլոր ծախսերը: «Այնքան ժամանակ, մինչեւ կհայտնվի մեկը, որը կցանկանա աջակցել, օգտակար լինել ֆեդերացիային: Իսկ մինչ այդ, դա իմ աշխատանքն է եւ ես պարտավոր եմ անել»,- պատասխանեց ՀԱՕԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031