Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը՝ «Առավոտի» հրապարակման առիթով

Օգոստոս 05,2018 14:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Պարզաբանում

«Aravot.am» կայքում ««Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ն արհամարհում են շինարարությունը դադարեցնելու մասին վարչական ակտը»» վերնագրով հոդված է հրապարակել։ Հոդվածում նշվում է, որ «Մուլտի կոնցեռն»-ն ու «Արմօյլ»-ը շարունակում են Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունը, այն դեպքում, երբ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այն կասեցնելու որոշում էր կայացրել:

Ոստիկանության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության» ՊՈԱԿ՝ փորձաքննություն անցկացնելու համար: Շինարարության վերսկսման թույլտվություն ընկերությանը տրվելու է փորձաքննության դրական եզրակացությունից հետո: Օգոստոսի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն այցելել են տվյալ տարածք և համոզվել, որ շինարարական աշխատանքները դադարեցված են:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: