Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը՝ իր հասցեին տարածվող վիրավորանքների մասին

Օգոստոս 05,2018 22:57

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան:

2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ:

2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և սպառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ:

Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից):

Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Հայկ Ալումյանը լինելով բարձրաստիճան իրավաբան նա նույնիսկ չի տարբերում թե ինչ է «Մեկ ազգ» եւ թե ինչ է «Մեկ անձ»:
    Ստիպված եմ մտաբերել ժողովրդական ճշմարտությունը, որ ականջները ճակատից վեր չեն աճում։
    Ամբողջ ազգը ոտքի կանգնած պայքարում է թալանչիների,
    գողերի,ազգադավերի ու նրանց դեմ ովքեր ապօրինի հարստացել են ինչպես մարդկանց արյունը ծծող մակաբույծ ելունդ:Միթե կարելի է համեմատել ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնողը կամ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետին ՀԱՅ ազգի հետ:

    Արցախի ազատագրման համար հերոս ընկերներ եմ կորցրել ու հանկարծ պիղծ երկրապահների ձեռքից որոնք նույնիսկ չգիտեն թե որտեղ է Արցախը, Մարտի 1-ին կրակում են անմեղ մարդկանց վրա որի կազմակերպիչն Ռոբն է:

    Ըստ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի՝ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն էին անցել ցուցարարների կողմը :

    ՍՈՒՏ Է, ԱՅՆ ԷԼ ՊՈՉԱՎՈՐ:

    Ինչու էք ստում մի բան որ չի եղել այ միաբան:
    Գագիկ Մելքոնյանն անձամբ է բացատրել որ իրենք կպաշտպանեն ժողովրդին բայց իրավունք չունեն խառնվել ցուցարարներին եվ նույնն էլ Մանվել Գրիգորյանն է հաստատել:
    ԼՏՊ լինելով չափից ավելի վոգեվորված այն բազմությունից որ հավաքվել էին իր շուրջը կրկնում է Մանվելի խոսքերը թե«Երկրապահը ժողովրդի կողքին է» բայց որ միանում է Մանվելը ԼՏՊ-ին դա սուտ է:
    Որպես Ռոբի փաստաբան պատասխանեք մի հարցի, քանի որ պարտավոր էք իմանալու եթե չպատասխանեք դուք իրավունք չունեք շարունակելու պաշտպանել Ռ.Քոչարյանին:

    Ռ. Քոչարյանը լսելով որ Մանվելն միանում է ցուցարարներին կանչում է Մանվելին իր մոտ եւ գաղտնի խոսակցութունց հետո երկրապահն դուրս եկավ ցուցարարների դեմ: Ինչ է սպառնացել Ռոբը Մանվելին:

    Ես որպես երկրապահ, նույնիսկ Մանվելի տեղակալ, միչեվ 1999 թ. Ռոբի հետ միասին Արցախ էնք ազատագրել, գիտեմ ավելի թե ով ինչ է շնչում, բացատրեք Հայ ազգին, ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ռոբի եւ Մանվիլի միջեվ մինչեւ Մարտի 1-ի դեպքերը:Եթե չբացատրեք ուրեմն մարդիկ ճիշտ են վարվում, որ Ձեր հասցեին վիրավորանքներ են տարածում:

    Փաստաբանն իրավունք չունի ստելու:

    Փաստաբանին չի կարելի աղավաղել պատկերների արտաքին տեսքը` անզոր գտնվելով փոփոխել դրանց գույները, և միևնույն ժամանակ չտեսնելով դրանց մյուս կողմը: Վստահորդի ներկայացրած փաստերը փաստաբանը կարող է ներկայացնել այլ հարթությունից, օգտագործել դրանք ի շահ վստահորդի, բայց հենց որ այդ միջոցներն անցնեն «օրինականի» սահմանները, փոխվեն դրանց գույները, «կխախտվեն խաղի կանոնները»: Վստահորդի հետ հարաբերությունների առաջին իսկ պահից փաստաբանը պարտավոր է բացատրել նրան «խաղի կանոնները»` նշելով դրանց խախտելու հետևանքները:

    Այսօր Հայկ Ալումյանը կոպտորեն խաղտում է «խաղի կանոնները» որոնք վրդովության մեծ ալիք են բարձրացրել ոչ միայն հայաստանցիների, այլև աշխարհասփյուռ հայության շրջանակներում եվ իրավացիորեն քննադատում են Հայկ Ալումյանին:Ձեզ ենք ներկայացնում մեծ աղմուկ հանած և կոռուպցիոն փաստեր, որոնց մեղավորը Ռ Քոչարյանն է ապօրինի հարստանալու մեջ իսկ դուք շարունակոմ էք պաշտանել թալանչիին եվ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

    Երբ մենք պատերազմում էինք, Քոչարյանի որդին տասը տարեկան էր, ուղիղ տասը տարի անց նա դարձավ միլիարդատեր, ինչպե՞ս, այ միաբան…
    Մեզ թալանելու միջոցով, եւ նա պետք է պատասխան տա,իսկ դուք շարունակոմ էք պաշտանել թալանչիին: Քոչարյան Ռոբերտը պետք է վերադարձնի թալանածը: Քոչարյանը մեր փողերը թալանելու մեջ էլ է մեղավոր եւ ոչ միայն Մարտի 1-ով Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031