Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Կուրղինյան փողոցում. կա տուժած

Օգոստոս 09,2018 00:00

Օգոստոսի 8-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Պ., ծնված 1951 թ.) բախվել է կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Է. Շ., ծնված 1997 թ.) և կողաշրջվել:

Ս. Պ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031