Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն դեմքերը փակելը բավարար չէ, անձնական տվյալները չեն հեռացվել. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

Օգոստոս 16,2018 14:57

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի եւ ՄԻՊ գրասենյակի համագործակցության արդյունքում ՀՀ Ոստիկանության պաշտոնական էջից հեռացվել է «Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին» վերտառությամբ տեսանյութը, որը հրապարակվել էր մի խումբ անձանց մասնավոր կյանքի իրավունքի եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմամբ:

«Օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից միջադեպի մասնակիցների անվտանգության խնդիրների ապահովման առնչությամբ ահազանգ է ստացվել։ ՄԻՊ-ը դիմել է ոստիկանություն, եւ համատեղ քննարկման արդյունքում որոշվել է ոստիկանության տեսանյութում դեպքի մասնակիցների դեմքերը փակել»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում:

«Նոր Սերունդ» ՀԿ-ն հայտարարում է, որ պահանջը բավարարվել է մասնակի: Թեև կրկին տեղադրված տեսանյութում փակված են մասնակիցների դեմքերը, նրանց անձնական տվյալները չեն հեռացվել:

«Նոր Սերունդ» ՀԿ-ն շարունակելու է ուշադրությամբ հետևել քննության ընթացքին: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Առաջարկում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից հեռացնել համապատասխան տեսանյութը և հայտարարությունը,

-Հրապարակայնորեն ներողություն խնդրել այն անձանցից, որոնց նկատմամբ խախտվել է անմեղության կանխավարկածն ու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սկզբունքը,

-Կարգապահական, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք պատասխանատու են եղել տեսանյութի և հայտարարության պատրաստման և տեղադրման համար»:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031