Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Չինաստանի հետ գործակցության նոր ծրագրեր են քննարկվում

Օգոստոս 20,2018 16:41

Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններում մենք առաջնահերթորեն կարեւորում ենք գործակցությունը առողջապահության ոլորտում. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունը:

Երկուստեք ընդգծվել է հայ-չինական գործակցության բարձր մակարդակը: Կողմերը հույս եւ վստահություն են հայտնել, որ հարաբերությունները հետայսու առավել կսերտանան: Թորոսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտում չինական կողմի օժանդակությունը` առանձնացնելով հատկապես շտապօգնության 200 մեքենայի տրամադրումը, որոնցով կփոխարինվի հանրապետությունը սպասարկող մեքենաների ողջ կազմը:

Թիան Էրլունն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի հետ փոխանակվել ապահովագրության համակարգի ներդրման փորձով, բժիշկների վերապատրաստումների պրակտիկ շարք անցկացնել: Անդրադարձ է եղել դեղագործության ոլորտում համատեղ քայլերի հնարավորությանը:

«Պատրաստ ենք առավել սերտորեն աշխատել Հայաստանի հետ, քանի որ ձեր` հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենք, եւ կարեւոր չէ երկրի փոքրությունը»,-ասել է դեսպանը:

Նախարար Թորոսյանը փոխանցել է, որ առաջիկայում Չինաստանի տրամադրած 200 մեքենաների ողջ խմբաքանակն արդեն Հայաստանում կլինի, եւ հանրապետության բոլոր մարզերին շտապօգնության մեքենաների բաշխման ու աշխատանքի մեկնարկը կտրվի հանդիսավորապես:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031