Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրն ու 6-ամյա դուստրը Հրապարակում հացադուլ են անում

Օգոստոս 21,2018 19:44

Այս պահին  Հանրապետության հրապարակում երեխայի հետ միասին հացադուլ է անում Իշխան Միրզոյանը: Հայր ու դուստր նստել են ստվարաթղթի վրա՝ պահանջելով ոռոգման ջրի հարցը լուծել:

Իշխան Միրզոյանը պատմում է, որ ջուրը կտրել են, ինչի հետեւանքով բերքը փչացել է: Ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզում՝ Արմավիր քաղաքում: Հրապարակում նրան շրջապատել էին ոստիկանները՝ հորդորելով դադարեցնել: Իշխան Միրզոյանի դուստրը՝ 6-ամյա Ալբինան առողջական խնդիրներ ունի, որոնք սակայն ընտանիքի կարիքավոր լինելու պատճառով չեն լուծվում:

Իշխան Միրզոյանը միայնակ հայր է եւ, իր խոսքով, մեծ դժվարությամբ է երեխայի կենցաղային կարիքները հոգում: Արմավիր քաղաքի Բաղրամյան Ա թիվ 228 տանը վարձով է բնակվում, եւ որպեսզի երեխային տանը միայնակ չթողնի, Ալբինան գիշերօթիկ է հաճախում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում Իշխան Միրզոյանն է պատմել, մինչ այս, տարբեր սեփականատերերի մոտ օրավարձով հողագործական աշխատանք է կատարել, սակայն այս տարի այդ գործն էլ չի գտնում, որպեսզի իր եւ երեխայի կարիքները հոգա: Նրա խոսքով՝ մարդիկ կամ հողատարածքները չեն մշակում, կամ խնայողություն անելու համար հողի հենց սեփականատերերն են իրենց այգիները մշակում:

Իշխան Միրզոյանը պարբերաբար դիմել է մարզային իշխանություններին՝ օգնության ակնկալիքով: Ասում է՝ անապահով ընտանիքների համար նախատեսված օգնություններից՝ հատկապես, որ Ալբինային միայնակ, առանց մոր է մեծացնում, իրեն բաժին չի հասնում, սակայն «ջիփ»-երով մարդիկ, օգտվում են այդ օգնություններից:

 

Լուսանկարը՝ Սիլվա Ադամյանի

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դոդո says:

    Ապշած եմ: Ինչպես կարելի է 6 տարեկան երեխային նման փորձության ենթարկել?Դա հոր կողմից հանցագործություն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031