Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները երրորդ հաղթանակը տարան բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ում

Օգոստոս 23,2018 17:49 Share

Բուդապեշտում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականից ռինգ մտավ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակից Բոգդան Տոլմաչովը ներկայացնում էր  Ուկրաինան: Հայաստանցի բռնցքամարտիկը բոլոր երեք ռաունդներում էլ առավելություն ցուցադրեց, եւ մրցավարները հաղթանակը շնորհեցին Ռաֆայելին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հինգ բռնցքամարտիկներից պայքարի մեջ մտել են երեքը ու բոլորն էլ հաղթանակ են տարել որակավորման փուլում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել