Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԵԱՏՄ-ի առանձնահատուկ նշանակությունը

Օգոստոս 24,2018 20:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանը կարող է օրինակ լինել այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի հետ»,- այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`հնարավո՞ր են ԵՄ-ԵԱՏՄ բանակցություններ եւ ի՞նչ դեր կարող է դրանցում ունենալ Հայաստանը, Գերմանիայի կանցլերն ասաց, ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության բանակցություններ մոտ ապագայում դժվար թե տեղի ունենան:

Հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի վարչապետը: Նա խոսեց այն մասին, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի,  բայց, միեւնույն ժամանակ նատեց, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ունի առեւտրի հատուկ ռեժիմ, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել առեւտրաշրջանառության ծավալները:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: