Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Օգոստոս 28,2018 17:52

Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։

Ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ հաշվի առնելով ներքոնշյալ հանգամանքները․
Երևանի ավագանու ընտրությունները, որը թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում կայանալիք առաջին ընտրական գործընթացն է և փաստացիորեն նախորդելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, մեր գնահատմամբ ընթանալու է բոլորովին այլ քաղաքական տրամաբանության շրջանակներում և դրա քաղաքական նշանակությունն էլ այլ է լինելու։ Ստեղծված իրավիճակում այդ ընտրությունները Հայաստանում սկիզբ առած փոփոխությունների ընթացքի մի մասն են, սակայն այս ընտրություններով չէ, որ հանգուցալուծվելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացը։
Աջակցելով մեր երկրում սկսված փոփոխություններին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիների իշխանության հաստատման համար ամենակարևոր քաղաքական գործընթացը լինելու է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, որի ընթացքն ու արդյունքներն են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտ երաշխիքը։

Ուստի, հաջողություն մաղթելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն հայտարարում է, որ կենտրոնացնելով իր ողջ ներուժը՝ սկսում է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրություններին և առաջիկայում հանդես կգա նոր նախաձեռնություններով և ՀՀ քաղաքացիներին կներկայացնիՀայաստանի զարգացման իր տեսլականը։

Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031