Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ներողամիտ լինել Հայկ Մարությանի նկատմամբ

Սեպտեմբեր 04,2018 18:13

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում իր քարոզարշավը կսկի Նուբարաշեն համայնքից, սեպտեմբերի 10-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  այդ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողները տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարություններից, որոնք վերաբերում էին հանրությունը սեւ-սպիտակի բաժանելուն, ՔՊ-ի թիմի առջեւ «խաղ չլինելուն»: Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց իր կարծիքը՝ «մեր երկրում իմ ու քո չի կարող լինել, հասարակությունը չի կարող սեւի եւ սպիտակի բաժանվել»: Նա սակայն հորդորեց ներողամիտ լինել Հայկ Մարությանի նկատմամբ, քանզի վերջինս քաղաքական ասպարեզում առաջին քայլերն է անում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930