Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացնելու ենք տեղական հանրաքվեներ. Երևանի բնակչի ձայնը որոշիչ է լինելու. Հայկ Մարության

Սեպտեմբեր 09,2018 13:49

«Մենք ինքներս միանձնյա չենք որոշելու, սա անելու ենք Երևանի բոլոր բնակիչներով: Ամեն մարդ, որն ունի Երևանում բնակչություն, նրա ձայնը որոշիչ է լինելու: Անցկացնելու ենք տեղական հանրաքվեներ»,- «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ու դաշինքի ավագանու թեկնածուների մամուլի ասուլիսին հայտարարեց Հայկ Մարությանը:

Մինչ ասուլիսի մեկնարկը քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու են ՝ կառավարման թափանցիկություն, հաշվետվողականություն, քաղաքը դարձնել հարմարավետ ապրելու ու գործելու միջավայր և այլն: Այնուհետև ներկայացրեց 50 կետանոց ծրագրի որոշ առանցքային դրույթներ: Դառնալով հանրաքվեների անցկացման մեխանիզմներին՝ Հայկ Մարությանը նշեց. «Առաջին մասով հանրաքվեները լինելու են դիջիթեք: Քաղաքապետարանի կայքում լինելու է հանրաքվեների բաժին, որտեղ լինելու է քվեարկելու հնարավորություն: Առավել մեծ հարցերի շուրջ բուն իմաստով հանրաքվե է իրականացվելու»:

Տրանսպորտի հարցի հետ կապված Հայկ Մարությանն ասաց. «Տրանսպորտը չեմ դիտարկում Ա կետից, Բ կետ տեղափոխման հարց: Սա նաև պատվի հարց է, ՀՀ-ի առաջընթացի հարցն է: Ըստ տրանսպորտի՝ կարող ենք գնահատել այս երկրի զարգացվածության հարցը: Ամոթ է, որ տարեց մարդը Ա-ից Բ կետ տեղափոխվի կռացած: Սա մեզ սազական չէ»:

«Իմ քայլը» դաշինքն առաջարկում է փոխել տրանսպորտի համակարգը, գծվի նոր ցանց: Մարդիկ գնեն տոմսը, որը կլինի ժամով, բայց կպահպանվի նաև 100 դրամների համակարգը, իսկ մնացածը ըստ սակագների և ըստ ժամերի կլինի տոմս: Հայկ Մարությանը հավելեց. «Երկարացվելու է տրանսպորտային աշխատանքային ժամերը՝ առնվազն մինչև 24.00-ն: Կա նաև մտադրություն ունենալ գիշերային երթուղի, որը կաշխատի մինչև 2-3-ը»:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ նախատեսում են առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցել. «Ուզում ենք մետրոյի Գործարանային կայարանն օգտագործել, որն այս օրերին գրեթե չի օգտագործվում: Կփորձենք ուսումնասիրել այդ մետրոյի շրջակայքը, այդտեղ նոր բիզնես, ուսումնական կենտրոններ կառուցել, որտեղ կաշխուժացնենք քաղաքային տնտեսությունը և բոնուս ստանալ մեկ մետրոյի կայարան»:

Ավագանու թեկնածու Հրաչյա Սարգսյանը խոսեց աղբահանության խնդրի լուծման մասին. «Վերջին ամիսներին օպերատորների նկատմամբ ընդհանրապես վերահսկողություն չի իրականացվում: Այդ բացը լրացնելու ենք: Ծրագիր կա աղբի տեսակավորման, փոխադրման, հավաքագրման և մշակման: Մինչև հիմա միայն իրականացրել ենք աղբի փոխադրում: Իրականում խնդիրն ընդամենը աչքից անտեսանելի վայր ենք տեղափոխել»:

Ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը խոսեց համատիրությունների ինստիտուտի մասին. «2002-ից ի վեր օրենքը ընդունվեց, ցավոք, չիրականցրեց այն դերակատարությունը, որն ի սկզբանե ներկայացվում էր: Դա ուներ երկու պատճառ՝ սուբյեկտիվ դրսևորումներ նախկին իշխանությունների կողմից և օբյեկտիվ հիմք: Նախորդ տարիներին այն դարձել էր ըստ ընտրությունների ժամանակացույցի փող բաժանող, կամ փող հավաքող մի մարմին: Խնդիրները լուծելու համար առաջարկում ենք սահմանափակել մեկ համատիրության մեջ ընդգրկվող բազմաբնակարան շենքերի թիվը: Համատիրությունները տեղական ինքնակառավարման առաջնային օղակն են: Դա հիմք է, որի վրա  պետք է կառուցվի Երևանում տեղական ինքնակառավարումը»:

Սրբուհի Ղազարյանն անդրադարձավ նաև Երևանի բրենդային դեմքի այլանդակմանը Սրբուհի Ղազարյանը նշեց. «Առաջնահերթորեն մենք պետք է խոսենք մի ցավոտ հարցի մասին, որը որևէ քաղաքակիրթ երկրում չենք տեսնի: Խոսքը ինքնակամ կառույցներն ու ապօրինի շինություններն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930